Բանաստեղծություններ
Միքայել Նալբանդյան


Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում («Մուսայից մուսային», «Գարնան մուտ») նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։ Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Նալբանդյանի «Ազատություն» (1859), «Մանկության օրեր» (1860), «Իտալացի աղջկա երգը» (1861), «Ուղերձ…» (1864) եւ այլ բանաստեղծություններ։ Նա հեղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիայի մեջ։ Հանրահայտ «Ազատությունը» գրառվել է Նալբանդյանի լուսանկարի վրա եւ երգվել որպես հայ հեղափոխական երիտասարդության հիմն։ «Ազատություն» բանաստեղծությունն ուսանելի օրինակ է, թե ինչպես է ազատության բնածին զգացողությունը ձեւավորվում որպես գաղափար: «Մանկության օրերը» ազատագրական պայքարի կոչ է ընդդեմ բռնության, խավարի ու տգիտության:





Միքայել Նալբանդյան

Բանաստեղծություններ





ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ


		Ազատն Աստուած այն օրից ,
		Երբ հաճեցաւ շունչ փչել
		Իմ հողանիւթ շինուածքին ,
		Կենդանութիւն պարգեւել.
		Ես անբարբառ մի մանուկ ՝
		Երկու ձեռքս պարզեցի ,
		Եւ իմ անզօր թեւերով
		Ազատութիւնն գրկեցի ։
		Մինչ գիշերը անհանգիստ ՝
		Օրօրոցում կապկապուած ,
		Լալիս էի անդադար ,
		Մօրս քունը խանգարած ,
		Խնդրում էի նորանից
		Բազուկներըս արձակել.
		Ես այն օրից ուխտեցի
		Ազատութիւնը սիրել ։
		Թոթով լեզուիս մինչ կապերն
		Արձակուեցան , բացուեցան ,
		Մինչ ծնողքըս իմ ձայնից
		Խնդացին ու բերկրեցան ,
		Նախկին խօսքն , որ ասացի ,
		Չէր հայր , կամ մայր , կամ այլ ինչ.
		“ Ազատութի՜ւն ” դուրս թըռաւ
		Իմ մանկական բերանից ։
		“ Ազատութի՞ւն ” ՝ ինձ կրկնեց
		Ճակատագիրն վերեւից.
		“ Ազատութեան դու զինուոր
		Կամի՞ս գրուիլ այս օրից ։
		Ո՛հ , փշոտ է ճանապարհդ ,
		Քեզ շատ փորձանք կը սպասէ.
		Ազատութիւն սիրողին ՝
		Այս աշխարհը խիստ նեղ է ” ։
		– Ազատութի՜ւն , –  գոչեցի , —
		Թող որոտայ իմ գլխին
		Փայլակ , կայծակ , հուր , երկաթ ,
		Թո՛ղ դաւ դնէ թշնամին.
		Ես մինչ ի մահ , կախաղան ՝
		Մինչեւ անարգ մահու սիւն ,
		Պիտի գոռամ , պիտ կրկնեմ ,
		Անդադար՝ Ազատութի՜ւն




ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ


		“Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
		Մեր թշնամուց ոտնակոխ,
		Յուր որդիքը արդ գանչում է
		Հանել յուր վրեժ, քեն ու ոխ”:
		“Մեր հայրենիք շղթաներով




Конец ознакомительного фрагмента.


Текст предоставлен ООО «Литрес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/book/mik-ayel-nalbandyan/banasteghtsowt-yownner-24429782/chitat-onlayn/) на Литрес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.


